2019 թվականի սեպտեմբերի 26-ին կայացավ Ardesk և Autodesk ընկերությունների համատեղ «Ստեղման և կառուցման ապագան» խորագրով համաժողովը Երևանում։
Այս իրադարձության համար Նիդերլանդներից, Ուկրաինայից, Բելառուսից հրավիրված լավագույն BIM մասնագետները հայ ճարտարապետներին, ինժեներներին, շինարարներին ներկայացրեցին ամենակարևոր տեխնիկական առաջընթացները, ճարտարագիտության և շինարարության աշխարհի նորարարություններն ու զարգացումները: Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկա գտնվել տեխնիկական զարգացումների վերաբերյալ քննարկումներին, ծանոթանալ արտադրական ու շինարարական արդյունաբերության ոլորտների հիմնական միտումներին: Քննարկումների տեխնիկական մասը ուղղված էր արտադրության, շինարարության և քաղաքաշինության ոլորտներում նորագույն լուծումների օգտագործումը բացահայտելուն: Շեշտադրվեցին վիզուալիզացիայի ոլորտում կատարված նորամուծությունները։ Համաժողովը է՛լ ավելի հետաքրքիր էր և հագեցած այս ոլորտների արդի թեմաներով՝ շնորհիվ Autodesk-ի և ICN Group-ի խոսնակներ Ալեքսանդր Շիպիլովի (BIM ղեկավար), Պավել Տիշչենկոյի (Autodesk-ի բրենդ մենեջեր), Դմիտրի Մակարովի (BIM պրոյեկտ մենեջեր), Մակսիմ Մուզիչկոյի (Autodesk ինժեներ, M&E մասնագետ), Դմիտրո Մուխինի (Autodesk համայնքի ղեկավար, Fusion 360 մասնագետ) և Բյորն Քյոլմանսի (BIM խորհրդատու): Նրանք հայ մասնագետներին ծանոթացրեցին ճարտարապետության, ճարտարագիտության և շինարարության ապագային, «Մեդիա և ժամանց», «Ապրանքի նախագծում և արտադրություն» հավաքածուներին, BIM-ի օգնությամբ ներկայացվածների կիրառմանը: ICN Group-ի կողմից անցկացվեց նաև BIM վարպետության դաս՝ հայ ներդրողների և ճարտարապետների համար։ Համաժողովը ամփոփվեց ArchiDutch ընկերության ամենաերիտասարդ աշխատակցի՝ Վահե Ասլոյանի լրացված իրականության (AR) պրոյեկտների ներկայացմամբ։ Մասնակիցներից շատերը ցանկություն հայտնեցին վերապատրաստվել AutoDesk ուսումնական կենտրոնում և կիրառել ձեռք բերած գիտելիքներն իրենց ընկերություններում։ Հատուկ շնորհակալություն ICN Group-ին, MUK և ArchiDutch ընկերություններին, որոնք ջանք չխնայեցին այս համաժողովը հետաքրքիր, ինֆորմատիվ և օգտակար դարձնելու գործում:
Ինչպես արդեն գիտեք, ԱրԴեսկ ընկերությունը 2020 թվականին, ը
More →Ժամանակակից աշխարհում ոչ լիցենզավորված ծրագրերով աշխա
More →Ardesk-ը, հանդիսանալով ICN Group-ի անդամ և Autodesk-ի պաշտոնական հայ
More →2019 թվականի սեպտեմբերի 26-ին կայացավ Ardesk և Autodesk ընկերութ
More →